+374-10-51-75-50, +374-55-94-01-94

"ԴՈՄԻՆԻԿ ՏՈՒՐ"-Ի ՄԱՍԻՆ

Ընկերության մասին

"ԴՈՄԻՆԻԿ ՏՈՒՐ" տուրիստական գործակալությունը հիմնադրվել է 2014 թվականին: Շնորհիվ իր հավասարակշռված, պատասխանատու և հետևողական քաղաքականությանը, կառավարման ժամանակակից մտածված սկզբունքների, ինչպես նաև աշխատակազմի արհեստավարժությանը` զբաղեցնում է առաջատար դիրքեր տուրիստական բազմազան առաջարկվող ծառայությունների մատուցման այսօրվա գերհագեցած շուկայում, համապատասխանելով ոլորտում ներկայացվող խստագույն պահանջներին և ապահովելով ավիատոմսերի վաճառքի և Հայաստան ժամանող ու Հայաստանից այլ երկրներ մեկնող զբոսաշրջիկների քանակի բարձր ցուցանիշներ:

Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները.

Տեսահոլովակներ



ԱՐՏԱԳՆԱ ՏՈՒՐԻԶՄ

Դոմինիկյան Հանրապետություն

Հունաստան

Իսպանիա

Իտալիա

Չեխիա

Իրան

ՆԵՐԳՆԱ ՏՈՒՐԻԶՄ

Էջմիածին

Գառնի-Գեղարդ

Հաղպատ-Սանահին

Սևանա լիճ-Դիլիջան-Իջևան

Խոր Վիրապ-Նորավանք-Արենի-Ջերմուկ-Տաթև

Շուշի-Արցախ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Հայաստանն աշխարհին հայտնի է որպես քաղաքակրթության օրրան: Սա մի գեղեցիկ երկիր է, որն ունի հարուստ պատմություն և մշակույթ: Բազմաթիվ թե հնագույն և թե միջնադարյան ճարտարապետական գոհարներ կարելի է գտնել Հայաստանի յուրաքանչյուր անկյունում: Այդ իսկ պատճառով այն հիանալի վայր է զբոսաշրջիկների համար: Հայերը բարձր են գնահատում իրենց երկրի գեղեցկությունը, բնապատկերների և բնական ռեսուրսների կարևորությունը, ինչը դրսևորվում է ճարտարապետության ավանդույթների, միջնադարյան մանրապատկերների, գորգերի, պոեզիայի և երաժշտության մեջ: Լինելով աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը` Հայաստանի երբեմնի տարածքում էր գտնվում բիբլիական Արարատը, ուր հանգրվանել էր Նոյան Տապանը ջրհեղեղից հետո: Հայաստանը առաջին երկիրն է, որը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը (301 թ.): Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է` աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, որը հիմնադրվել է Ք.ա. 782 թվականին և ի սկզբանե անվանվել Էրեբունի: Հայաստանն այսօր անկախ երկիր է, բազմաթիվ պատմական հուշարձաններով, հյուրընկալ ժողովրդով, շնորհաշատ երիտասարդներով, որոնք ամուր թելերով կապված են աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայրենակիցների հետ:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹՆԵՐ

"ԴՈՄԻՆԻԿ ՏՈՒՐ"-ը ապահովում է հանգստի կազմակերպում սոցիալական փաթեթներով` Հայաստանի տարբեր հյուրանոցներում, հանգստի գոտիներում և տեսարժան վայրերում:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ավիատոմսեր

Տուր փաթեթներ

Եռալեզու թարգմանություններ` կնիքով

Վիզաների պրոֆեսիոնալ ձևակերպում

Ուղևորափոխադրումներ

Ուղեկցող թարգմանիչների տրամադրում

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Հասցե` Երվանդ Քոչար 8

Հեռախոս`+374-10-51-75-50, +374-55-94-01-94

Էլ.փոստ` info@dominictour.am